ՄԵՐ ՄԱՍԻՆ
Կանաչ Սնունդ
«Կանաչ Սնունդ» -ն արևելյան, սիրիական սննդի արտադրությամբ զբաղվող ՀԱՅԿԱԿԱՆ ընկերություն է։
«Կանաչ Սնունդ» ընկերությունը հիմնադրվել է 2017թ.-ին սիրիահայերի կողմից։ Շուրջ 6 տարի մեր ընկերությունը լինելով առաջատարը աշխարհահռչակ արևելյան ուտեստների արտադրության շուկայում, իր ուրույն տեղն է գտել սպառողների շրջանում։ Շուկայում ունենալով կայուն դիրքեր և վստահություն՝ մենք համագործակցում ենք Երևանի բոլոր խոշոր սուպերմարկետների և հիպերմարկետների հետ։ Աշխատում ենք նաև HoReCa ոլորտում, ուստի մեր արտադրանքը կարելի է գտնել նաև Հայաստանի բազմաթիվ խոշոր և հայտնի ռեստորաններում և հյուրանոցներում։ «Կանաչ սնունդը» ունի նաև ուտեստներ վեգանների և պահք պահող մարկանց համար: Դրանք են՝ դասական և բիբարով համմոս, մութաբբալ, մուհամմարա, զաթար, թահին և սառեցված տեսականուց ֆալաֆել: Մսակերները նույնպես անմասն չեն մնում, այդ իսկ պատճառով մենք ունենք նաև մսային ուտեստներ, որոնք են ՝ իշլի քյուֆթա, սինի քյուֆթա, մանթի և աչմա: Այս ամենը կարող եք գտնել Երևանի ցանկացած սուպերմարկետներում և խանութներում: Բացի այս ամենից մենք ունենք նաև իշլի քյուֆթա (մեծ, փոքր), քրոքեթ, քորդոն բլու, նրբաբլիթ և մարթադել, որը առկա է միայն պատվիրելու դեպքում: Մեր ողջ տեսականին կարող եք ձեռք բերել պատվեր գրանցելով, և մենք սիրով կառաքենք այն: